Թուրքիայի Ժողովրդահանրապետական (ԺՀԿ/CHP) կուսակցության նախկին նախագահ Օզգյուր Օզելը կուսակցական խորհրդի նիստում հայտարարել է կուսակցությունից հեռանալու և «Նոր կուսակցություն» անվանումով քաղաքական ուժ ստեղծելու մասին։
Օզելի թիմը նպատակ ունի նոր կազմավորումը դարձնել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը, ինչի համար անհրաժեշտ է CHP-ի 135 պատգամավորներից առնվազն 68-ի անդամակցությունը (քաղաքական շրջանակներում կանխատեսվում է, որ գործընթացին կմիանա շուրջ 80 պատգամավոր)։
Հիշեցնենք, որ Օզելը, ավելի վաղ վերաքննիչ դատարանի որոշմամբ հեռացվելով կուսակցության նախագահի պաշտոնից, հետագայում ընտրվել էր խորհրդարանում ԺՀԿ խմբակցության ղեկավար։
