Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի կառավարությանն ու ժողովրդին։

«Սրտանց շնորհավորում ենք Բելգիայի կառավարությանը և ժողովրդին՝ Ազգային օրվա առթիվ։ Հիմնվելով ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա՝ մեր հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրամիության շրջանակներում»,- նշվում է հաղորդագրությունում։

Leave a Comment