«Քրիսթալ Փելասը» մտադիր է առնվազն 60 միլիոն ֆունտ ստերլինգ ստանալ իր կենտրոնական պաշտպան Մաքսանս Լաքրուայի վաճառքից։
Ֆրանսիացի 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին», որն արդեն բանակցություններ է վարում տրանսֆերի շուրջ։
Կողմերի միջև քննարկումներն ընթանում են անմիջապես ակումբների սեփականատերերի մակարդակով, և վերջին հանդիպումները դրական են գնահատվել։
Հիշեցնենք, որ Լակրուան անցած մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Քրիսթալ Փելասը» նրան 2024 թվականին գնել էր գերմանական «Վոլֆսբուրգից»՝ 18 միլիոն եվրոյի դիմաց։
