Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

Այսօրվա հարցազրույցիս հիմնական թեզերը՝ սեղմ կետերով.

ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺ

• 00:22 — ԱՄՆ-ի ռազմական ներուժը բավարար չէ Իրանի դեմ պատերազմում հաղթելու համար։

• 04:59 — Վերջին շրջանում ԱՄՆ-ն սպառել է իր գերճշգրիտ սպառազինության և հակահրթիռային միջոցների զգալի մասը։

• 11:08 — Միայն օդային հարվածներով և ռմբակոծություններով անհնար է հաղթել Իրանին։

• 15:23 — Իրանը տասնամյակներ շարունակ պատրաստվել է պատերազմի՝ իր ռազմական ենթակառուցվածքների զգալի մասը տեղակայելով ստորգետնյա թունելներում։

• 34:46 — Իրանն ու նրա դաշնակիցները վերահսկում են ռազմավարական նշանակության Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները։

• 38:46 — Իր դեմ շարունակվող հարձակումների դեպքում Իրանը նախ ցուցադրաբար կփորձարկի, ապա կհայտարարի միջուկային զենք ունենալու մասին։

ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԻՐԱՆԸ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

• 26:21 — Ադրբեջանի կողմից Իսրայելին նավթ մատակարարելու պատճառով Բաքու–Ջեյհան նավթամուղն արդեն Իրանի թիրախում է։

• 27:35 — Իրանի ուժային կառույցներն ու լրատվամիջոցները հստակ հայտարարում են, որ այսպես կոչված «Թրամփի միջանցքը» (Թրիփփ) երբեք չի բացվելու։

• 28:05 — Զանգեզուրյան կամ թուրանական միջանցքի բացումը կհանգեցնի Սյունիքի կորստին և Հայաստանի կործանմանը։

• 28:54 — Այսօր Սյունիքի անվտանգության միակ իրական երաշխավորը Իրանն է։

• 41:18 — Ադրբեջանը չի հարձակվի Իրանի վրա, քանի որ մեկ ժամվա ընթացքում Իրանը կխոցի Ալիևի պալատը, Բաքվի օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

• 09:13 — Հայաստանի ղեկավարությունը չունի իրավիճակը ճիշտ գնահատելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու ռազմավարական մտածողությունը։

• 32:38 — Իշխանությունները կուրորեն կատարում են Արևմուտքի հրահանգները՝ չհասկանալով, որ եվրոպացի դիտորդները Սյունիքը չեն պաշտպանի։

• 48:13 — Հայաստանի քաղաքական դաշտն ու ընդդիմությունը անկախ չեն և կառավարվում են արտաքին ուժային կենտրոններից։

• 55:27 — Վերջին տարիներին սխալ քաղաքականության հետևանքով Սյունիքի բնակչությունը նվազել է մոտ 10 հազարով։

• 55:49 — Հայաստանի փրկության միակ ելքը «ազգ-բանակ» մոդելիկառուցումն է՝ մեծաթիվ բանակով, մարտունակ պահեստազորով և արդյունավետ աշխարհազորով։

Արմեն Այվազյան, ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

Leave a Comment