Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը հերթական հարվածների շրջանակում թիրախավորել է Բահրեյնում գտնվող ամերիկյան Amazon ընկերության ենթակառուցվածքները։
Բահրեյնի պաշտոնական կողմից առայժմ որևէ հաստատում չկա, և տեղեկատվությունը դեռևս անկախ աղբյուրներով հնարավոր չէ ստուգել։
Սա առաջին դեպքը չէ, երբ պատասխան հարվածներն ազդում են լոգիստիկ հսկայի ենթակառուցվածքների վրա Մերձավոր Արևելքում․ նախկինում հարձակումներ էին գրանցվել նաև ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող Amazon-ի տվյալների կենտրոնների ուղղությամբ։
