Մենք ձկնձկիթը Եվրոպայից ենք բերում ու սարքում ձուկ, կերը իրենց մոտից ենք բերում։ Մենք իրենց հետ չենք կարող մրցակցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող ձկնաբույծներից մեկը։
«Ձեր կարծիքով՝ Նորվեգիան թույլ կտա մենք այնտեղ ձուկ ծախե՞նք։ Իրենք դուրս եկան ՌԴ-ից, նոր մենք կարողացանք այնտեղ մտնել ու ձուկ վաճառել։ Հիմա եթե ձուկը ՌԴ չգնա, Եվրոպա միանշանակ չի գնալու»,- նշել է նա։