
Սպասվում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխելու են ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վաչություն՝ հարցաքննության:
Հիշեցնենք, որ հուլիս 6-ին Ծառուկյանի տան և նրան պատկանող մի շարք ձեռնարկություններում խուզարկություններից հետո հաջորդ օրը նա ձերբակալվեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: