Դերենիկ Մալխասյանը գրում է. «Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունը: Ավելին սրանք իրենց հավատարմությունը շեշտելու համար, «Պապից ավելի կաթոլիկ» սկզբունքով քննիչների միջնորդությունները ամբողջովին են բավարարել: Չեմ կարծում, որ խիստ ռեժիմով կալանքի սանկցիա տալով, չեն հասկացել, որ ուղղակի պատասխանատու են դառնում մարդկանց առնվազն հոգեբանական խոշտանգումների ենթարկելու համար: Շատ լավ էլ հասկանում են, որ օրինակ, Արեգնազ Մանուկյանին, զրկելով 13 ամյա դստեր ու 86 տարեկան մոր հետ նույնիսկ հեռախոսային շփումներից, որևէ կերպ չեն նպաստել արդարադատության իրացմանը: Հակառակը` նման որոշումներով նրանք սպանել են Հայաստանում արդար դատաքննության նկատմամբ հավատի վերջին փոքր նշյուլները:
Բռնապետական հակամարդկային կոնցլագեր ստեղծելու համար անհրաժեշտ է բռնապետի հակումներով մեկը և նրա կողմից իջեցվող այլանդակ պատվերները կատարողներ` պտուտակներ: Վերջիններս հավասար պատասխանատու են բոլոր ապօրինությունների ու հակամարդկային այլանդակությունների համար: Նյուենբերգյան դատավարության ժամանակ անգամ զինվորականներին չփրկեց «հրաման էինք կատարում» արդարացումը: Հայկական իրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել` «տուն ենք պահում» արդարացմանը, բայց չեն ասում, որ իրենց «տունը պահում» են ուրիշների տներն ու ճակատագրերը խորտակելով»: