
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իջևան քաղաքից հայտնեցին, որ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանի «Քարվանսարա» ռեստորանային համալիրում մասնակցել է ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի որդու ժամկետային զինծառայությունից վերադառնալու առթիվ կազմակերպված քեֆին։ Մեր տեղեկություններով՝ Վ․ Ղազարյանը հոգացել է, որ իր որդին ծառայի Երևանից ոչ հեռու գտնվող, Արարատյան դաշտում տեղակայված զորամասերից մեկում»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան