«ԵՄ արտահանումը մնում է անհասանելի». ձկնաբույծների բողոքի ակցիան – Նորություններ 21.07.2026

Հայաստանի ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետներից մեկի հետ:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ի հեճուկս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի երեկվա հայտարարության, թե հայկական ձկնամթերքի համար ԵՄ շուկան բացվել է, իրականում այն շարունակում է անհասանելի մնալ:

Հավաքվածները նշել են, որ չեն ցանկանում հանդիպել նախարարի հետ, քանի որ նախորդ քննարկումներն արդյունք չեն տվել: Նրանք շեշտում են՝ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն արդյունավետ չեն, և ոլորտին նոր մոտեցումներ են անհրաժեշտ:

 

Leave a Comment