Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միացյալ Թագավորության նոր վարչապետին – Նորություններ 21.07.2026

ՀՀ վարչապետը շնորհավորել է Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին` Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում:

 

Leave a Comment