
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նետ ու աղեղից մինչև ժամանակակից հրթիռներ ու դրոններ…հինգ վեց հազար տարվա ռազմական արվեստի զարգացման ընթացքում շատ բան է փոխվել: Անփոփոխ է մնացել միայն մեկ իրողություն: Որքան էլ, որ զարգացած լինեն ռազմական տեխնոլոգիաներն ու հակառակորդին հարվածելու ու ոչնչացնելու ռեսուրսային հնարավորությունները, հաղթողի «հաղթանակը» մնում է թղթի վրա կամ հայտարարության տեքստ, եթե չունես այն ցամաքային բանակը որն ի վիճակի է գրավել տարածքը: Առանց հակառակորդի տարածքի գրավման հաղթանակը հաղթանակ չէ:
Մտորումներ Իրանի և Ռուսաստանի դեմ ներկա պատերազմների մասին: Հասկացողը հասկացավ»:
Աղբյուրը` Գարիկ Քեռյան