Գյումրու Փանյան փողոցում այրվել են տնակներ

Հուլիսի 20-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Փանյան փողոցում այրվում են տնակներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանյան փողոցի տնակներից մեկում։

Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել ժամը 15։14-ին, իսկ ամբողջությամբ մարել՝ 17։22-ին։

Հրդեհի հետևանքով այրվել են տնակի տանիքի մոտ 250 քառակուսի մետր և առաստաղի մոտ 20 քառակուսի մետր հատվածները։

Նախնական տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Leave a Comment