Սաուդյան Արաբիային ծովային շրջափակման տակ է. հայատարարել են հութիները

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը, որն ավելի հայտնի է որպես հութիներ, հայտարարել է Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում սահմանելու մասին։ Այս մասին հայտարարել է խմբավորման ռազմական խոսնակ Յահյա Սարին, Reuters-ի փոխանցմամբ:

Հութիների հայտարարության համաձայն՝ շրջափակումը սկսվել է  և ներկայացվում է որպես «աչք՝ աչքի դիմաց» պատասխան քայլ։

 Խմբավորումը Սաուդյան Արաբիային մեղադրում է Եմենի նկատմամբ երկարամյա շրջափակում իրականացնելու և Սանայի միջազգային օդանավակայանին հարված հասցնելու մեջ։ 

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վերջին օրերին կրկին սրվել է լարվածությունը հութիների և Սաուդյան Արաբիայի միջև։ Միջազգային լրատվամիջոցները նշում են, որ քայլը կարող է վտանգի տակ դնել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով իրականացվող նավագնացությունը, որն աշխարհում կարևորագույն առևտրային երթուղիներից մեկն է։ 

Առայժմ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնական արձագանք չեն հրապարակել։

Leave a Comment