Պետք է հեռանալ․ Ուկրաինայում շտապ կոչով են հանդես եկել քաղաքների բնակիչներին

Ուկրաինական քաղաքների բնակիչները պետք է արդեն հիմա մտածեն ձմռանը տեղափոխվելու մասին, քանի որ այն շատ ծանր է լինելու, հայտարարել է «Վերադարձիր ողջ» հիմնադրամի տնօրեն Տարաս Չմուտը, նրա խոսքերը փոխանցում է Strana.ua-ը։

«Կենտրոնանալով ոչ թե պատերազմի, այլ քաղաքականության վրա՝ մենք պատշաճ կերպով չենք պատրաստվի ձմռանը։ Բոլորը պետք է մտածեն, թե որտեղ կլինեն ձմռանը. գուցե անհրաժեշտ լինի տեղափոխվել գյուղ կամ արտասահման», — ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին, նշանակվելուց առաջ Ռադայում ելույթ ունենալով, հայտարարել էր, որ երկրում հաջորդ ձմեռը կարող է ավելի դժվար լինել, քան նախորդը։

Անցյալ ձմռանը Ուկրաինայի շրջանների մեծ մասը խնդիրներ ունեցավ էլեկտրաէներգիայի և ջերմամատակարարման հետ կապված՝ էներգետիկ ենթակառուցվածքների վնասման պատճառով, և էլեկտրաէներգիայի անջատումներ տեղի ունեցան։

Leave a Comment