«Զարդարվեստը սեր է». Զարդարվեստի պետական ուսումնարանն, արդեն որպես քոլեջ, առաջին շրջանավարտներին հանձնեց իրենց դիպլոմները (տեսանյութ, լոսանկարներ)

Երևանի զարդարվեստի պետական քոլեջն իրվառաջին շրջանավարտները ժանապարհեց դեպի կյանք:

 

 Ավելի քան 3 տասնյակ տարի, Զարդարվեստի պետական ուսումնարանը, տնօրեն Լուսինե Բարսեղյանի գլխավորությամբ, սիրով իր հարկի ներքո է ընդունում և ճանապարհում սերունդներին, սակայն այս՝ 2025-2026 ուսումնական տարում, Զարդարվեստը, արդեն ոչ որպես ուսումնարան, այլ քոլեջ, դեպի լուսավոր ապագա ուղարկեց իր առաջին շրջանավարտներին:

 

Հանդիսավոր պայմաններում էլ ուսանողներն ստացան իրենց դիպլոմները:

 

 

Կրթօջախի հաջողության գրավականը սերն է, որը, որպես առաջնահերթություն, մանկավարժները դրել են իրենց աշխատանքի հիմքում:

 

«Զարդարվեստը սեր է». այս կարգախոսով էլ հենց նրանք արդեն 32-րդ սերունդն են ճանապարհում դեպի կյանք: 

 

Դիպլոմների հանդիսավոր արարողության ժամանակ շրջանավարտները, իրենց ծնողների ու մանկավարժների հետ, հարգեցին պատերազմում քաջարի կռված ու ընկած զինվորների հիշատակը:

 

Միջոցառումից հետո, շրջանավարտները, արդեն քոլեջի շենքի բակում, բաց թողեցին օդ իրենց փուչիկները՝ լի բազում ցանկություններով,  նպատակներով ու հույսերով:

 

Լուսինե Բարսեղյանն իր ցանկությունը բարձրաձայնեց. «Խաղաղություն մեր երկրին»,-ասաց նա:

 

Արմինե Մկրտումյան

 

Leave a Comment