Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:
Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:
Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:
Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին: Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:
Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին։
Ըստ ԳԹԿ տվյալների՝ 2026 թվականի բուհերի ընդունելության համար Կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։ Բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։