Dynacom ընկերությանը պատկանող երկու նավթային տանկեր հրթիռակոծության հետևանքով վնասվել են, երբ Օմանի ափերի մոտով անցնող երթուղով փորձում էին անցնել Հորմուզի նեղուցով, հայտնում է Reuters-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ նավերից մեկը լուրջ վնասներ է կրել, դրա վրա հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով անձնակազմը տարհանվել է։ Երկրորդ նավը ստացել է ավելի թեթև վնասվածքներ։
