Երեխայի հնարավոր շահագործման վերաբերյալ տեսանյութով ՆԳՆ-ն հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե. Քննչականից դեռ ձայն-ձուն չկա

NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ և դիմել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին,  Քննչական կոմիտեի նախագահ պարոն Արթուր Պողոսյանին, Գլխավոր դատախազ  Աննա Վարդապետյանին և ՄԻՊ տիկին Անահիտ Մանասյանին:

 

Արիանա Հովսեփյանը նշել է, որ տեսանյութն իրեն ուղարկել խնդիրը բարձրաձայնելու համար, քանի որ նա հանրային տիրույթում լայն լսարան:

 

Ըստ փոխանցված տեղեկության, տեսանյութի կինը որդեգրել է նույն տեսանյութում երևացող երեխային: Տեղկությունների համաձայն, մանկատնից որդեգրված երեխային նա մանկապղծությամբ «օգտագործում է» որպես  «եկամտի» աղբյուր:

 

Մասնավորապես` կինը երեխային ստիպում է նկարվել պորնոգրաֆիկ տեսանյութերում, կատարում սեքսուալ բնույթի գործողություններ կամ նմանակում, տարածում դրանք, դրանից ստանում գումարներ:

 

Կինը՝  Արաքսյա Մուրադյանն է, որը բնակվում է Նորագյուղում:

 

Լուրեր են պտտվում, որ սա միակ երեխան չի, ով այս մանկապղծության շղթայի զոհն է:

 

Արձագանքելով հրապարակված տեսանյութին, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ նախարարությունն ուսումնասիրել է հրապարակումը, և համապատասխան հաղորդումն արդեն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե՝ իրավական ընթացակարգերն ապահովելու և ներկայացված հանգամանքները բազմակողմանի քննության առարկա դարձնելու նպատակով։

 

NEWSPRESS.am-ը փորձեց  Քննչական կոմիտեյից տեղեկանալ, թե ինչ ընթացք են տվել գործին, սակայն Քննչականից այդպես էլ չարձագանքեցին: 

 

NEWSPRESS.am-ը հետևողական կլինի՝ հարցին լուծում տալու գործու:

Leave a Comment