Եվրամիությունը 550 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել չինական AliExpress առցանց հարթակի նկատմամբ՝ անօրինական ապրանքների դեմ անբավարար պայքարի պատճառով։ Ինչպես հայտնել է Եվրոպական հանձնաժողովը, առևտրային հարթակում շաբաթներ շարունակ հասանելի են մնացել կեղծ հագուստ, անվտանգ չհամարվող խաղալիքներ և վտանգավոր կոսմետիկ միջոցներ։
Բրյուսելում հայտարարել են, որ AliExpress-ը չի ձեռնարկել «արդյունավետ միջոցներ՝ արգելված ապրանքների տարածման ռիսկը նվազեցնելու համար»։ Ընկերությանը մինչև հոկտեմբեր ժամկետ է տրվել՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Եթե հարթակը չկատարի Եվրոպական հանձնաժողովի պահանջները, նրա նկատմամբ կարող են սահմանվել նոր տուգանքներ։