Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի համար ծովային նավագնացության արգելքի մասին։ Շարժումը նաև կոչ է արել Եմենի բնակչությանը մոբիլիզացվել՝ «ընդհանուր թշնամու» դեմ պայքարելու համար։

Հութիները վերահսկողություն են իրականացնում Բաբ էլ Մանդեբի նեղուցի վրա, որը Կարմիր ծովն ու Սուեզի ջրանցքը Հնդկական օվկիանոսին կապող հիմնական տրանսպորտային զարկերակն է։ 

Այս պահին հստակեցված չէ, թե արդյոք արգելքը վերաբերելու է միայն Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո ընթացող կամ սաուդյան ընկերություններին պատկանող նավերին, թե՞ այն տարածվելու է նաև Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment