«Իրանը գիտի, որ չի լինում նվեր տրվող խաղաղություն»․ Հակոբ Բադալյան

«Իրանը գիտի, որ չի լինում նվեր տրվող խաղաղություն»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Խաղաղությունը շքեղության առարկա չէ, որը պահվում է միջազգային հարաբերությունների սնդուկում և որպես նվեր մատուցվում է որևէ մեկին։ Խաղաղության համար պետք է պայքարել։ Խաղաղությունը չափազանց թանկ արժեք է, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ փորձում են պատերազմը դարձնել բնականոն երևույթ և պարտադրել այն մեզ»։ Այս խոսքերն ասում է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։

Բավականին խորաթափանց արտահայտություն է։ Թեհրանն ըստ էության ասում է, որ պայքարում է խաղաղություն նվաճելու համար, այլ ոչ թե ուզում է ստանալ այն «նվեր»։ Եվ այստեղ բանն այն չէ, որ Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը, այլ Իրանն իր հազարամյա փիլիսոփայությամբ գիտե, որ չի լինում նվեր տրվող խաղաղություն՝ այն կամ ձեռք է բերվում, նվաճվում է, կամ պարզապես պարտադրվում է՝ իբրև անձնատուր լինելու առավել մեղմ փաթեթավորում։

Ընդ որում, նվաճել ասվածն իհարկե ամենևին չի ենթադրում լոկ պայքար զենքը ձեռքին։ Նվաճել խաղաղություն, նշանակում է նաև դիվանագիտական պայքար, տնտեսական պայքար, արժանապատվության պայքար՝ առաջին հերթին հենց երկրի ներսում, հասարակական հարաբերություններում և մտածողության շրջանակում, պայքար հանրային համակեցության բարենպաստ միջավայրի համար, այլ ոչ թե ներհասարակական անհանդուրժողությա ու ատելության խորացում։

Գլխավոր ուղերձն իհարկե այն է, որ խաղաղությունը նվեր չէ, այլ՝ արդյունք»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան

Leave a Comment