Անհետ կորած զինծառայողների ծնողներն ինքնուրույն կորոնեն որդիներին – armeniatoday.am

Մեկ շաբաթ անց անհետ կորած զինծառայողների ծնողները պատրաստվում են ինքնուրույն սկսել որդիների որոնողական աշխատանքները։ Նրանք հայտարարեցին, որ ավտոերթով կհասնեն Տեղ գյուղ, որից հետո ոտքով կգնան դեպի Հակարիի կամուրջ։

Ծնողները նաև հայտարարեցին, որ իրենք ևս խաղաղության կողմնակից են և իրական խաղաղություն պատկերացնում են, երբ կկարողանան գրկել իրենց որդիներին։

Նրանք նաև հավելեցին, որ իրենց այս քայլով ոչ մի պետական գաղտնիք չեն պատրաստվում տեղափոխել, այլ ընդամենը ադրբեջանցի իրենց բախտակից ծնողների հետ համատեղ փնտրել և գտնել զինվորների մարմինները։

Leave a Comment