Հրդեh է բռնկվել Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանnւթյան nւժերի Ասակա բազայում


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հրդեհ է բռնկվել Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի Ասակա բազայում, որը գտնվում է Տոկիոյից հյուսիս: Այս մասին հայտնում է NHK-ն։

Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է ռազմական օբյեկտի տարածքում գտնվող աղբավայրում, ինչից հետո կրակը տարածվել է մոտակա պահեստային շինությունների վրա։ Տեղում աշխատել է ինը հրշեջ հաշվարկ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ասակա բազան զբաղեցնում է Տոկիոյի և հարևան Սայտամա պրեֆեկտուրայի տարածքի մի մասը։ Այնտեղ է գտնվում Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի արևելյան բանակի շտաբը։

Ճապոնիայի կառավարությունը հուլիսի 16-ին հաստատել է մայրաքաղաքային տարածաշրջանում հնարավոր կործանարար երկրաշարժին նախապատրաստվելու թարմացված տասնամյա պլանը։ Փաստաթուղթը նախատեսում է զոհերի թիվը նվազեցնելու միջոցառումներ, այդ թվում՝ տներում սեյսմազգայուն ավտոմատ անջատիչների տեղադրում՝ հրդեհները կանխելու համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment