Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայրի մոտակայքում 43–ամյա տղամարդ է խեղդվել գետում



Լոռու մարզում՝ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետում, 43-ամյա տղամարդ է խեղդվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում:


Ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։ Ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերել է քաղաքացու մարմինը և դուրս բերել գետից։

Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment