
Արգենտինան և Իսպանիան Աշխարհի առաջնության եզրափակչի առաջին խաղակեսում երեքական նետում կատարեցին՝ սահմանելով մրցաշարի հակառեկորդ նման խաղերի համար։
Նախկինում նետումների ամենացածր քանակը գրանցվել էր Արգենտինայի մասնակցությամբ երկու խաղերում՝ Գերմանիայի (2014) և Ֆրանսիայի (2022) դեմ։ Այն ժամանակ թիմերը վեցական նետում էին կատարել։
Արգենտինան Աշխարհի առաջնության գործող չեմպիոնն է։ Իսպանիայի դեմ եզրափակիչ խաղը տեղի է ունենում ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ոչ մի թիմ գոլ չի խփել: Ընթանում է երկրորդ խաղակեսը: