Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով – armeniatoday.am

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին հայտնել են ղազախական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԵԱՏՄ վիճակագրական տվյալներին։

Ընդհանուր առմամբ, Միության անդամ պետություններում ուղևորաշրջանառությունն աճել է 0,8%-ով։ Աճ է գրանցվել նաև Բելառուսում (7,8%), Ղազախստանում (4,1%) և Ղրղզստանում (3,9%)։

Բացի Հայաստանից, բեռնափոխադրումների ծավալներն աճել են նաև Ղրղզստանում (3,4%-ով) և Բելառուսում (1,1%-ով)։

Leave a Comment