
2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչի ժամանակ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն Աշխարհի առաջնության գավաթը բերել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օթյակ Իսպանիայի և Արգենտինայի մրցավեճի ժամանակ։ Խաղն այժմ ընթանում է ԱՄՆ-ի Իսթ Ռադերֆորդի «Մետլայֆ» մարզադաշտում, և հաշիվը 0-0 է։ Մրցավարը Սլովենիայի ներկայացուցիչ Սլավկո Վինչիչն է։
Ավանդույթի համաձայն, գավաթին դիպչել կարող են միայն աշխարհի չեմպիոն խաղացողները, ՖԻՖԱ-ի նախագահը և պետության գործող ղեկավարները: