Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիրը

Հայաստանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) նստաշրջանում ներկայացրել է զբոսաշրջության ոլորտի համար թվային պլատֆորմի մշակման և ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանը, հայտնել է ՄԽՎ մամուլի ծառայությունը։

Պլատֆորմը թույլ կտա զբոսաշրջիկներին օպերատիվ կերպով ուղարկել դիմումներն ու բողոքները, ստանալ իրավաբանական օգնություն, իսկ պրոֆիլային կառույցներին՝ վերլուծել խնդրահարույց իրավիճակները:

Ռազմավարական նստաշրջանն անցկացվել է Տավրիկյան պալատում և նվիրված է եղել արտակարգ իրավիճակներում ԱՊՀ երկրների փոխգործակցությանն ու զբոսաշրջիկներին ցուցաբերվող օգնությանը: Համագործակցության պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ազգային փորձը:

Լեռնային հանգստավայրերի եվրասիական դաշինքի ներկայացուցիչն իր հերթին պատմել է «Սեզոն առանց սահմանների» ծրագրի մասին, որը միավորում է ԱՊՀ չորս երկրների լեռնային հանգստավայրերը, ինչպես նաև փորձի փոխանակման, համատեղ մարզումների անցկացման և զբոսաշրջիկների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով լեռնային պարեկների ֆեդերացիա ստեղծելու ծրագրերի մասին:

Նստաշրջանի արդյունքներով մասնակիցները կողմ են արտահայտվել ԱՊՀ ՄԽՎ-ին կից զբոսաշրջության անվտանգության հարցերով աշխատային խմբի ստեղծմանը, որում կընդգրկվեն Համագործակցության երկրների պրոֆիլային գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:

Leave a Comment