
Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ»-ը և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: