Ադրբեջանում հրդեհ․ այրվում է ռազմարդյունաբերական փորձարկման տարածքը

Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարության «Azersilah» պաշտպանական արդյունաբերական հոլդինգին պատկանող փորձարկման տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել երեկոյան՝ պլանային փորձարկումների ընթացքում։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարությունը։

Հաղորդվում է, որ հրդեհը կարճ ժամանակում մարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրշեջ ծառայության կողմից։

Նախնական տվյալներով՝ տուժածներ կամ զոհեր չկան։

Դեպքի պատճառները պարզելու նպատակով նշանակվել է հետաքննություն։ Իրավասու մարմինները պետք է պարզեն հրդեհի առաջացման հանգամանքները և գնահատեն փորձարկումների ընթացքում անվտանգության պահանջների պահպանումը։

Leave a Comment