ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնում են, որ ԱՄՆ-ի ԶՈՒ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ։
«ԱՄՆ-ի հարվածների ընթացքում ԶՈւ ուժերը հաջողությամբ խոցել են Իրանի ռազմական առափնյա հսկողության և հակաօդային պաշտպանության օբյեկտներ, ծովային կարողություններ, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ՝ շարունակելով թուլացնել Իրանի ռազմական ներուժը։ Ամերիկյան ռազմական ուժերը նաև թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումներին, որոնք հուլիսի 17-ին Հորդանանում հարձակվել էին ԱՄՆ զինծառայողների վրա»,-նշվեծ է հայտարարության մեջ։
Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայող ներկայումս գործողություններ է իրականացնում Մերձավոր Արևելքում։
