Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է տեղեկությունը, որ հուլիսի 14-ին Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության որոշ հյուրերի մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։ Դիվանագիտական ներկայացուցչությունը խնդրի աղբյուրը բացահայտելու նպատակով պաշտոնապես դիմել է ՀՀ Առողջապահության նախարարությանը։
«Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն»,- նշված է դեսպանատան տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Միջոցառման այն մասնակիցները, ովքեր կցանկանան կապ հաստատել դեսպանության հետ, կարող են գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
