Հայաստանում գործում է helpcourt.am հարթակը, որտեղ հնարավոր է գնահատել դատավորների աշխատանքը։ Հարթակի գործունեությունը մտահոգություններ է առաջացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։
Կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է Արդարադատության նախարարություն՝ նշելով, որ նման հարթակները կարող են ռիսկեր ստեղծել դատավորների անկախության համար։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ դատավորների հրապարակային դասակարգումը կամ վարկանիշավորումը կարող է հանգեցնել նրանց նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման հնարավորությունների։
Կոմիտեն առաջարկել է քննարկել նման հարթակների գործունեությունը օրենսդրորեն սահմանափակելու կամ արգելելու նպատակահարմարությունը։
Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։