Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ

Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ակադեմիայի մոտ «BAW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, մյուսը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել «HAB Security» ընկերության աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից ժամանած փրկարարները։

Փրկարարները ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment