2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ)։
ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի խոսքով՝ ընդունվածներից 1,875-ը սովորելու են անվճար հիմունքներով՝ ներառյալ պահուստային և նպատակային տեղերով ընդունվածները, իսկ 7,799 դիմորդ ընդունվել է վճարովի համակարգ։
Ընդունելության արդյունքները հրապարակվել են այսօր՝ հուլիսի 18-ին։ Ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում, իսկ դիմորդները կարող են իրենց արդյունքները ստուգել նաև dimord.am կայքի անձնական էջում։
ԳԹԿ-ն նաև տեղեկացնում է, որ հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների համար առաջիկա օրերին կանցկացվի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերն համալրելու նպատակով։