Արցախի հարցով ակտիվ դիրքորոշում ունեցողները հայտնվում են իշխանության թիրախում. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը  գրել է, որ Արցախի թեմայով զբաղվող և երկրում փոփոխություններ պահանջող անձինք հայտնվում են իշխանության ուշադրության կենտրոնում։

«Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում։ Իսկ երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան»,- գրել է Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա նաև նշել է, որ իշխանությունների մշտական թիրախներից է Ավետիք Չալաբյանը, որը, Աբրահամյանի խոսքով, առաջին անգամ կալանավորվել էր 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին, իսկ այժմ կրկին գտնվում է անազատության մեջ։

«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- եզրափակել է պատգամավորը։

Leave a Comment