
Փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այսօր ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։
Մասնավորապես, բավարարելով բողոքը, Դատարանն արձանագրել է, որ Հովնան Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:
Տիկին Դանիելյանն, անկասկած, շատ որակյալ արդարադատություն ունի»։
Աղբյուրը` Արմինե Ֆանյան