Արգելք, շտկումներ և վերաբացում․ «88 սուպերմարկետի» հացաբուլկեղենի արտադրամասը կրկին բաց է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Շիրակի 1/68, «88 սուպերմարկետ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների խախտումները:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

Leave a Comment