Միլեյը հրաժարվել է մեկնել ԱԱ-ի եզրափակիչին. պատճառը՝ սնահավատությունն է

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը և վարչապետ Պեդրո Սանչեսը ներկա կգտնվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին, որը կայանալու է ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում, հայտնում է EFE-ն։

Աշխարհի առաջնության տիտղոսի համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի և աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականները։ Ծրագրված է, որ հաղթողների պարգևատրման արարողությունն իրականացնելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը պաշտոնապես տեղեկացրել է, որ չի ուղևորվի ԱՄՆ, այլ վճռորոշ հանդիպմանը կհետևի սեփական նստավայրից՝ իր սնահավատ լինելու պատճառով։ «Նախագահական նստավայրում ազգային թիմերի հանդիպումներին հետեւելու իմ երջանկաբեր ծեսը չեմ խախտի, քանի որ սնահավատ եմ»,- Միլեյի խոսքը մեջբերում է El Observador-ը։

Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը նշանակված է հուլիսի 19-ին և կստարտի Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։

Leave a Comment