Սա կարելի է համարել Նիկոլի մաղարիչը. նրա վերարատդրությունը կլիներ անհնարին, եթե պետական կառավարման համակարգի հիմնական մասը ՔՊ-ին կողմ չքվեարկեր: Նիկոլը սրանով ապացուցում է, որ լավությունը մոռացողներից չէ, և որ այսուհետ ևս պետական ծառայողները կարող են իր վրա հույս դնել. եթե գործադիր իշխանությունը մի կողմից հայտարարում է, թե պարգևատրումը բացառապես աշխատանքի արդյունավետության գնահատման միջոց է, իսկ մյուս կողմից հանրության զգալի հատվածի մոտ կա ձևավորված օբյեկտիվ համոզմունք, որ պետական ապարատը վերածվել է իշխող ուժի քաղաքական հենարանի, ինչի մասին փաստեցին ընտրությունները, ապա նման խոշոր ֆինանսական հատկացումները անխուսափելիորեն ստանում են նախևառաջ քաղաքական ընկալում հատկապես այն պայմաններում, երբ բյուջեի միջոցների օգտագործման առաջնահերթությունների շուրջ բանավեճը միայն թեժանում է, իսկ սոցիալական բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: