
Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հունիսի 7-ի ընտրություններն անցան վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահման ու համակարգված ճնշումների մթնոլորտում։ Բայց գլխավորն արձանագրված է՝ պետական ողջ մեքենան գործի դնելով հանդերձ, իշխանությունը չկարողացավ իր համար 50+ ձայներ ապահովել։
Ու սա է պատճառը, որ նրանք այսօր էլ չեն հանգստանում. վախեցած իշխանությունը նոր թափով շարունակում է քաղաքական ճնշումներն ու հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Սահմանադրական դատարանն էլ, ինչպես և սպասվում էր, չհամարձակվեց պահել իր անկախությունը և կայացրեց օրվա իշխանությանը հաճո որոշում։ Բայց ՍԴ դիմելն անհրաժեշտ քայլ էր՝ արդարությունը վերականգնելու իրավական միջոցները երկրի ներսում սպառելու համար»։