ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում  բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը, ուսումնական «Toyota Corolla» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Auroranews.am-ը ռադիոլսողներից ստացել է կադրեր, որն էլ ներկայացում ենք ձեր ուշադրությանը։

Leave a Comment