«Ազգի համախմբման համար անհրաժեշտ է նրա իսպառ բացակայումը»․ Լևոն Ջավախյան

«Ազգի համախմբման համար անհրաժեշտ է նրա իսպառ բացակայումը»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՆԹԱՔՈՒՅՑ
Մի ոչ անհայտ մտավորական, ի դեմս Արգենտինական ժողովրդի՝ մատնացույց է անում, թե ինչպես է ազգը համախմվում թեկուզ և ֆուտբոլային թիմի հաղթանակների շնորհիվ։
Նա մեր ազգի դժբախտության հիմնական պատճառը տեսնում է անմիաբանության և պառակտվածության մեջ, բայց չի ասում ամենակարևորը՝ ո՞ւմ շուրջ համախմբվել…
Արգենտինան անհավանական միասնական է Մեսսի շնորհիվ, նա է շրջանի կենտրոնաձիգ դեմքը… Իսկ ո՞վ է մեր միասնության ոգին՝ նիկոլը՞… Մարդ, կամ մարդանման էակ, ով ավելի շատ պառակտում, քայքայում է ազգը, քան համախմբում… Այդ մասին մտավորականը խոհեմաբար լռում է, քանզի ներքուստ գիտի, որ վարկաբեկիչ է՝ западло այդ անվան իսկ արտաբերումը…
Ազգի համախմբման համար անհրաժեշտ է ոչ այնքան նման անհատի ներկայությունը քաղաքական թատերաբեմում, այլ նրա իսպառ բացակայումը…
Դա արդեն իսկ մեծ նպաստ կլինի ազգի համախմբման և միասնության գործում։
Միայն այդ դեպքում Եղիշե Չարենցը առանց ակրոստիկոսի անթաքույց կգրեր.
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան

Leave a Comment