«Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»․ Բայրամով

«Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին պատմական զարգացումները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը, ստեղծում են եզակի հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։ «Այսօր վստահությամբ կարելի է ասել, որ Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն գոյություն ունի»,- նշել է նա։

Leave a Comment