Արտահանումից մերժված սնունդը չի կարող հայտնվել շուկայում. ՍԱՏՄ ղեկավար

Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող վաճառվել վտանգավոր ճանաչված որևէ սննդամթերք, որի արտահանումը չի թույլատրվել։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:

Նա անդրադարձել է այն խոսակցություններին, թե արտահանվող պտուղ-բանջարեղենում թրիպս է հայտնաբերվել՝ պարզաբանելով, որ այն մարդու կյանքի կամ առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում:

«Չի կարող մի մթերք, որում, ըստ լաբորատոր փորձաքննության, մոնիտորինգի կամ ստուգման հայտնաբերվի վտանգավոր սնունդ, չթույլատրվի արտահանել այլ երկիր, բայց վաճառվի ՀՀ տարածքում։ Նմանատիպ դեպք չի կարող արձանագրվել»,- հավելել է նա։

Պետրոսյանը շեշտել է, որ վտանգավոր համարվող սննդամթերքը բացառապես հանվում է շրջանառությունից ու ոչնչացվում, քանի որ այլ տարբերակ պարզապես գոյություն չունի:

Leave a Comment