«Ո՛չ հանքին»․ լարված իրավիճակ՝ Ստեփանավանում ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Ո՛չ հանքին»․ լարված իրավիճակ՝ Ստեփանավանում

Այսօր Ստեփանավանի համայնքապետարանում մթնոլորտը լարված էր։ Արմանիսի և Ուրասարի տարածքներում նախատեսվում է հանքերի շահագործում, որի հետ կապված քննարկում են սկսվել։ Մտահոգված քաղաքացիներն ակցիա են կազմակերպել՝ «Ոչ հանքին» վանկարկումներով և տարբեր պաստառներով։ «Համայնքի ղեկավարությունը թքած ունի բնակչության կամքի, հանրության, Ստեփանավանի երիտասարդի կամքի վրա։ Ընկերությունն իր ներդրումն արել է, ավագանին էլ կողմ է»,- իր վրդովմունքն է հայտնել իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«10 տարի առաջ նման քննարկում է եղել, նույն խոստումները, որ բնապահպանական աղետ չի լինելու, աշխատատեղեր են բացվելու, ժողովուրդը տեսավ՝ ինչ եղավ։ Բազմաթիվ հոդվածներ կան, որ հանքերի գործարկումից հետո Լոռու մարզում քաղցկեղի թիվը բարձրացել է, մասնավորապես Ստեփանավանում»,- նշել է քաղաքացիներից մեկը։

Լարված իրավիճակ Ստեփանավանում՝

Leave a Comment