Քաշքշել, հարվածել երեխային․ Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննությունն ավարտվել է

Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից երեխայի նկատմամբ բռնության դեպքով նախաքննությունն ավարտվել է։ Դաստիարակի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դաստիարակը 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մանկապարտեզի ննջարանում, երեխայի վարքագծին չհամակերպվելու պատճառով, նախ քաշքշել է նրան, ապա հարվածել գլխին, իսկ լացը դադարեցնելու նպատակով՝ ևս մեկ անգամ հարվածել։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում․ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment