Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը հասել է 20․3°C-ի

Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը հասել է 20․3°C-ի

17 հուլիսի 2026 – 12:42 AMT

PanARMENIAN.Net – Հուլիսի 17-ի ժամը 08։00-ի դրությամբ Սևանա լճի առափնյա հատվածում ջրի միջին ջերմաստիճանը կազմել է 20․3°C։ Այդ մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Սևանա լճի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Հուլիսի 13-ին այն հասել է 1900.80 մ նիշին, որը 2021 թվականի հունիսի 30-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Leave a Comment