Լոռու մարզում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 30-ամյա տղամարդու վիրավորվելու դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ-ից։
Հուլիսի 16-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ տղամարդը կրակոցների վնասվածքներով տեղափոխվել է նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց։
Ըստ ՔԿ մամուլի խոսնահ Կիմա Ավդալյանի՝ նախաձեռնված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 20 տարի ժամկետով), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 6 տարի ժամկետով)։
Կատարվում է նախաքննություն, նշել է Ավդալյանը։
